Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի համայնքի ղեկավարի թեկնածուների եւ քաղաքացիական հասարակության միջեւ ստորագրվել է համագործակցության հռչակագիր

Սեպտեմբեր 03,2012 16:10

Այսուհետ վանաձորցիները հնարավորություն կունենան մասնակցելու համայնքի կառավարմանն ու խնդիրների լուծման գործընթացին:

Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի թեկնածուների եւ Քաղաքացիական հասարակության կառույցների Լոռու մարզային ցանցի միջեւ ստորագրված համագործակցության հռչակագիրը նոր ուղու վրա դրեց հասարակություն-ՏԻՄ-եր հարաբերությունները:

«Այս հռչակագրով որոշումների ընդունման գործընթացին նաեւ կմասնակցի հանրությունը` պատասխանատվության իր բաժինը կրելով այդ որոշումների համար»,-ասում է «Ոսկե միջին-հասարակական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Հովհաննես Ղազարյանը:

Նա տեղեկացնում է, որ հռչակագրի կետերի իրականացումը հանրությանը ոչ միայն հնարավորություն կտա ներգրավվել կառավարման գործընթացում եւ որոշումների կայացման գործում ակտիվ մասնակցություն ունենալ, այլեւ իրականացնել մշտադիտարկում` մշակելով վերահսկողության մեխանիզմներ:

Վանաձոր համայնքի ղեկավարի թեկնածու Տիգրան Գրիգորյանը, սակայն, «Առավոտի» հետ զրույցում նշում է, որ հռչակագրի կետերի իրականացումը մեծամասամբ կախված է համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրված մարդու անձնական հատկանիշներից. «Եթե Վանաձորի համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվի մի մարդ, ով չունի քաղաքացիական հասարակության արժեքներ, բնական է, որ սա կմնա որպես թղթի կտոր, բայց եթե ղեկավարի պաշտոնում ընտրված մարդը իսկապես գիտակցի այն արժեքները, որոնք պարտադրված են քաղաքացիական հասարակության կողմից եւ հռչակագրով են առաջարկվում դրանց ուղղությամբ զարգացումներ ապահովել, ապա մենք կունենաք իրավիճակի լուրջ փոփոխություն»:

Ըստ նրա` հռչակագրի կետերը կյանքի կոչելու արդյունքում մենք կունենանք ներհամայնքային ժողովրդավարության բարձր մակարդակ, ինչը կնպաստի ժողովրդի վստահության աճին:

«Այսինքն` եթե համայնքի բնակիչները հասկանան, որ իրենց որոշումների, կարծիքների եւ իրականության փոփոխության միջեւ հետադարձ կապ կա, իրենք ավելի ակտիվ դիրքորոշում կզբաղեցնեն»,-բացատրում է համայնքի ղեկավարի թեկնածուն:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930