Լրահոս
Օրվա լրահոսը

«Համերգ – по вашим заявкам – շարունակվում է. Հայաստան-Ադրբեջան կիբերպատերազմում մեր որակական առավելությունն ակնհայտ է

Սեպտեմբեր 03,2012 16:06

«Համերգ – по вашим заявкам – շարունակվում է։ Իսկ այժմ, Ադրբեջանի կապի նախարարությունը ներկայացնում է Սիսթեմի կիթառահար Դարոն Մալաքյանին»,-գրել է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր պատին` հերթական ադրբեջանական «ջարդած» կայքի հասցեն դնելով:

Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան տեղափոխելուց, ազատություն ու հերոսի դափնիներ շնորհելուց հետո ոչ միայն քաղաքական հասարակական, այլեւ վիրտուալ տիրույթում իսկական կիբեր պատերազմ է սկսել:

Armenian Cyber Army մի քանի օր է, ինչ դասեր է տալիս ադրբեջանական կողմին` հարձակումների ենթարկելով ռազմավարական մեծ նշանակություն ունեցող այնպիսի կայքեր ինչպիսիք են նախագահի,մշակույթի եւ տուրիզմի, արդարադատության, ինչպես նաեւ առաջին տիկնոջ եւ այլ կայքեր:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Մեդիալաբին» ասում է, որ պայքարը թեժանում է եւ հարձակման են ենթարկվում ոչ միայն Ադրբեջանի պաշտոնական, այլեւ կարեւորություն ունեցող, ինչպես նաեւ ժամանցային կայքեր:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել