Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Թքած ունեմ մեկնաբանությունների վրա»

Սեպտեմբեր 03,2012 16:01

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը իր համախոհների հետ հանդիպման ժամանակ տեսակետ էր հայտնել, որ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու որոշումը ամենահիմար քայլն էր, որովհետեւ հարաբերությունների խզումը այս պահին թույլ չի տա մինչեւ վերջ իմանանք՝ ինչ էր կատարվում. «Հօգուտ նրանց քայլ կատարեց, կարճամիտ , գուցե տղայական, իսկ գուցե դիտմամբ»:

Այս առնչությամբ Aravot.am-ի ընթերցողները մեկնաբանություն էին գրել, որ «Պարոն Հրանտ Բագրատյան, ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանի որոշումը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու վերաբերյալ, իսկական նախագահի քայլ է, որը պետք է աներ յուրաքանչյուրը.: Եթե Աստված մի արասցե սպանեն Ձեր տան անդամներից մեկին կամ զավակին Դուք ի՞նչ կանեիք, որի մեղսակից է համարվում Հունգարիան, կպահեիք լավ հարաբերություննե՞ր: ՀՀ նախագահը որպես տան հայր է կատարել կամ գնացել այդ քայլին, ու մի կասկածեք, որ պաշտոնանկություններ էլ լինեն, ովքեր հետեւողական պետք է լինեին այդ հարցում, ժամանակին տեղեկացնեին ՀՀ նախագահին մոտալուտ մտադրությունների մասին, այնպես, որ զգուշ եղեք Ձեր խոսքերի մեջ, եղեք կոռեկտ, մի սպառեք մեր համբերության բաժակը, որ մենք էլ վիրավորենք Ձեզ, կամ ինչ եք ասում չպետք է խզեր հարաբերությունները, որ բռներ Հունգարիայի կոկորդից և այլն, մի գուցե ամեն ինչ պարզ չէ Ձեր համար, թե կորցրել եք Ձեր բոլոր զգայարանները: Միեւնույն ժամանակ չենք կասկածում Ձեր դեմագոգիայի վրա, որ ասելու եք, թե իշխանական թիմից են գրողները, կարող ենք, տրամադրել մեր տվյալները ցանկության դեպքում, եթե ՀՀ նախագահը սխալ լիներ, չէինք պաշտպանի, այնպես որ………»: Այս մեկնաբանությունը ստորագրված է` «Մի խումբ հասարակ գյուղացիների կողմից»:

Երբ պարոն Բագրատյանին փոխանցեցինք մեր ընթերցողի տեսակետը, նա իսկապես ասաց, որ դա իշխանության ներկայացուցիչների կողմից է գրվել. «Երեւի Էդվարդ Նալբանդյանն է գրել»: Նրա խոսքերով` «Թքած ունեմ մեկնաբանությունների վրա: Ես նկատի ունեմ, որ մենք պետք է դուրս գայինք բանակցական գործընթացների, չշտապեինք, 1-2 օր էլ սպասեինք ու դուրս գայինք բանակցական գործընթացների: Այդ մարդը, որ մեկնաբանել է, չի հասկացել, ինքը կարծում է, թե ես ընդհանրապես դեմ եմ այդպիսի քայլերի: Բայց փորձը ցույց է տալիս, որ պետք էր ավելի խիստ քայլ անել` բարձրությունից: Շտապողականություն է եղել»:

Ըստ պարոն Բագրատյանի, դա վերաբերում է միայն այս փուլին, իսկ հետագայում նման քայլի կարելի էր անդրադառնալ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930