Վերջին օրերին հայ հաքերների կողմից ադրբեջանական մի շարք կայքերի «կոտրումը», ըստ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի, մխիթարանք չէ: «Ինչ ենք դրանով ուզում ապացուցել ադրբեջանցիներին, որ մենք հաքերներ ունենք: Հա հետո ինչ, դա ոչինչ չի փոխում, դրանով հարց չի լուծվում»:
Իսկ ընդհանրապես՝ ըստ Շաքարյանցի, մարդասպանին ադրբեջանին հանձնելու հարցի հետ կապված, ինքը ոչ մի լավ բան չի ակնկալում, քանի դեռ Հայաստանի կողմից կոնկրետ քայլեր չեն արվում՝ «Ընդամենը թույլ հայտարարություն է հնչել, որը կոնկրետ ինձ չի բավարարում: Մենք երբեք հզոր չենք լինի, քանի դեռ վախենում ենք: Ընդամենը տերպետրոսյանական ստեր են հնչում, երբ ասում են, որ հզորանանք հարցեր կլուծենք եւ այլն»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ