Լրահոս
Օրվա լրահոսը

Բորդյուժա. «Ադրբեջանի որոշումը հակասում է միջազգային իրավունքին»

Սեպտեմբեր 03,2012 15:35

«Հունգարիայի Հանրապետությունից էքստրադիցիայի ենթարկված` հայ սպայի մարդասպանին ներում շնորհելու եւ պատասխանատվությունից ազատելու մասին Ադրբեջանի իշխանությունների որոշումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին, կասկածի տակ է դնում հանցավորությանը հակազդեցության միջազգային համակարգի գործունակությունը», – այսօր հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

«Այդ քայլը` ակնհայտորեն արված ի շահ պատեհապաշտական քաղաքական նպատակների, չի կարող ոչնչով արդարացվել։ Ավելին, հանցագործի հերոսացումը սոսկ կնպաստի տարածաշրջանային առանց այդ էլ բարձր լարվածության աճին», – ասված է Բորդյուժայի մեկնաբանությունում, որը տեղադրված է ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքէջում։

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը համոզմունք է հայտնում, որ միջազգային հանրությունը չի հապաղի անաչառ գնահատական տալ տեղի ունեցածին։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930