Լրահոս
Օրվա լրահոսը

«Պոռնիկ հունգարացիներին մեր թագավորների թագն ենք նվիրել». Սերգեյ Շաքարյանց

Սեպտեմբեր 03,2012 15:23

«Այսօրվա դրությամբ արված քայլերը շատ քիչ են, պետք է պահանջատեր լինել, կտրուկ հայտարարություններ անել, այն իմաստով, որ Հայաստանի համար անընդունելի են այն ծրագրերը, որտեղ մասնակից է Հունգարիան: Պարզ է, որ մի երկիր կաշառքով մյուս երկրին է հանձնվել մարդասպանին: Հայաստանի իշխանությունները վճռորոշ պահը չպետք է բաց թողնեն, հակառակը՝ առիթից օգտվելով պետք է պահանջել նաեւ, որ Ադրբեջանը բանակցությունների նստի Լեռնային Ղարաբաղի հետ»,- ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, հավելելով, որ այն մարդիկ ու կառույցները, որոնք լռում են, չեն դատապարտում Հունգարիային՝ ապացուցում են, որ իրենք քաջատեղյակ են եղել գործարքի մասին:

Պարոն Շաքարյանցը ի պատասխան Aravot.am-ի՝ մեկնաբանեց ստեղծված իրավիճակում Հունգարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի անգործությունը. «Չեմ ուզում մտածել, որ դեսպանը թերացել է, ժամանակին տեղեկությունները չի փոխանցել մեր արտգործնախարարին, չեմ ուզում նաեւ մտածել, որ արտգործնախարարը տեղեկությունները չի զեկուցել երկրի նախագահին, որովհետեւ առաջինը կնշանակի, որ դեսպանը դավաճան է, երկրորդը, որ արտգործնախարարություն չունենք: Ուզում եմ մտածել, որ ամեն ինչ շղթայաբար հասել է մինչեւ վերջ, բայց չեն կողմնորոշվել վերեւներում, կամ՝ կողմնորոշվել են, բայց ինչ որ սպասելիքներ ունեցել: Չնայած երկրի նախագահի հայտարարությունից եզրակացնում եմ, որ սխալ են կողմնորոշվել, քանի որ շատ թույլ հայտարարություն էր, այդ երկրի հետ պետք է ոչ թե կասեցնել, այլ խզել հարաբերությունները, խիստ ու ցուցադրաբար: Ու հետեւել, որ ՆԱՏՕ-ի գխավոր քարտուղարը պատասխանատվություն կրի, քանի որ սպանությունը կատարվել է ՆԱՏՕ-ի շրջանակներում: Զարմանում եմ, ինչպես կարող է հայությունը հանդուրժել այս ամենը, ի վերջո ժամանակին այդ հունգարացիների ցեղին, այդ լրբերին, պոռնիկներին նվեր ենք տվել մեր Կիլիկիայի թագավորների թագը: Հունգարիայի առաջին թագավորի թագը եղել է հայկական Կիլիկիո թագավորների թագը: Այդ պոռնիկներին թագավորություն ենք տվել թագով, իսկ սրանք քայլ են անում՝ նպաստելու հայերի սպանություններին»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930