Բրազիլիայի ֆուտբոլասերների շրջանում անցկացված քվեարկության արդյունքներով ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնության պաշտոնական գնդակին տրվել է «Brazuca» անվանումը: Այս տարբերակն ստացել է 70 տոկոս ձայն: Բրազիլական պորտուգալերենով «Brazuca» բառը գործածվում է որպես «բրազիլացի» բառի հոմանիշ` դրական երանգով:
ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն գոհունակություն է հայտնել, որ բրազիլացի ֆուտբոլասերները 2014 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկության կարեւորագույն խորհրդանիշի անվան ընտրությանը մասնակցելու հնարավորություն են ունեցել: «Ես վստահ եմ, որ «Brazuca» գնդակը ֆուտբոլի պատմության մեջ նույքան արժանի տեղ կզբաղեցնի, որքան «Տանգոն» (Արգենտինա, 1978թ.) եւ «Ացտեկան» (Մեքսիկա, 1986թ.)
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև