ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմած 7000 սիրահայերից ավելի քան 3000-ի դիմումներն արդեն բավարարվել են։
« Չէի ասի, որ մեզ այնքան շատ մարդիկ են դիմում, որ կացարանի խնդիր ունեն ու մնացել են դրսում: Այդպիսինները չկան: Բայց բոլոր նրանք, որոնք դիմել են, նրանց տեղավորել ենք, պարզ է` պայմաններն այնպիսին չեն, ինչպիսին կուզենայինք, բայց հանրակացարանային են, մահճակալային են, բնակարանային են»,- «Ա1+»-ին ասաց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
Այս պահին Հայաստանում բնակություն հաստատած 2000 սիրահայերի հիմնական խնդիրը աշխատանք գտնելն է։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ