Քիչ առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ ավարտված խորհրդակցության ժամանակ քննարկվել է չորեքշաբթի օրը ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին հարցը: Այդ ամսին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նիստին մասնակցել են բոլոր խմբակցությունների ղեկավարները եւ բոլորն էլ կողմ են արտահայտվել արտահերթ նիստ հրավիրելուն: «Մնում է ստորագրահավաքը կազմակերպենք եւ պատշաճ տեսքով արտահերթ նիստ հրավիրենք»,- ասաց պարոն Շարմազանովը:
Արտահերթ նիստ հրավիրելու պատճառը Ռամիլ Սաֆարովի վերադարձն է Ադրբեջանին եւ այդ առիթով տեղի ունեցած զարգացումները:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ