Երեկ Կապանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակում Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանի ու «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության հովանավորությամբ, գիտելիքի օրվա առթիվ կազմակերպված Թաթա Սիմոնյանի մենահամերգի ժամանակ բացման ելույթում «Դինո գոլդի» վարչական գծով տնօրեն Հրաչ Ջաբրայանն անդրադարձավ վերջին օրերին Կապանում տեղի ունեցող իրադարձություններին: Քննադատեց վերջերս «Դինո գոլդի» հասցեին հնչեցրած շահարկումները, որոնք նամակների տեսքով ուղարկվում էին տարբեր կայքերին: Խոսքն ուղղելով «այդ նամակների հետեւում պահ մտած անհայտ մարդկանց», ովքեր այդ քայլով ցեխ են գցել ընկերության տնօրինության դեմ, մասնավորապես ասաց. «Եթե դուք «Դինո գոլդին» ասելիք ունիք, տնօրինության հետ խոսելիք ունիք, դուք հրամեցեք դուրսը ձեր խուցերեն, հիմնավորեցեք ձեր ապստամբությունները եւ հրամեցեք Հրաչ Ջաբրյանի մոտ ձեր խոսքը փոխանցելու: Մինչեւ այդ թողեցեք, որ ժողովուրդը հանգիստ եւ ազատ ապրի մեր քաղաքի մեջ»:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ