Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աբրահամյան արվեստի կենտրոնի տնօրեն. Վերնիսաժային արվեստին չպետք է նմանվել

Սեպտեմբեր 03,2012 13:44

Այսօր «Հայելի» ակումբում տեղի ունեցավ «Մաշտոց 1650» խորագիրը կրող ցուցահանդեսին նվիրված ասուլիս: Արվեստի խաչմերուկում կհանդիպեն գեղանկարիչ Աշոտ Ավագյանը, երաժիշտ Վահան Արծրունին, կատարող Հասմիկ Բաղդասարյանը և կցուցադրվի Հակոբ Հովհաննիսյանի լուսանկարչական տեսաֆիլմը: Ցուցահանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 4 –ին՝ Աբրահամյան արվեստի կենտրոնում:

Վահան Արծրունին « Մաշտոցն ու Սրբազան Մարգարիտները» շարականների շարքի մեկնաբանությամբ է սկսելու ցուցահանդեսի բացումը. «Գաղափարը հետևյալն է՝ Մաշտոցը թանգարանային նմուշ չէ, այլ աշխատուն գործոն, նա իր արդի արտահայտումը ունի նկարչության մեջ: Նրա ժառանգությունը կա, նա ոչ միայն տառերի գյուտի հեղինակն է, այլ նաև մասնագիտական երաժշտության, շարականների, որոնք հիմք դարձան պատարագների հնչեցման ժամանակ»:

Երաժշտի խոսքով՝ սկսած աշխատանքը միայն նեղ մասնագիտական չէ, այլ ներառում է արվեստի բոլոր շրջանակները: Հեռուստատեսությունները ցուցադրում են շարականները, սակայն ինչ վերաբերում է մասսայականացմանը, դրա խնդիրը, իրոք, կա, կապը հանդիսատեսի հետ երբեմն չի աշխատում:

Գեղանկարիչ Աշոտ Ավագյանը հանդես կգա «Մաշտոցն ու իր աշխատանքները» գեղանկարչական ստեղծագործություններով. «Այս ամենը նորություն չէ, նորություն՝ որպես այդպիսին, տիեզերքում չի լինում: Վահանը սկսեց մշակումները, խոսակցություն եղավ և ինձ առաջարկեցին իմ նկարները ցուցադրել, դրանք հիմնականում Մաշտոցի ու նրա աշակերտների պատկերներով են և անձնավորված: Լինելով աշակերտներ՝ որոշեցինք մեր տուրքը տալ ուսուցիչ – հանճարին»:

Նկարիչը հավելեց, որ նաև լինելու է վիդեոարտ, երաժշտություն, լուսանկարչական տեսաֆիլմ:

Աբրահամյան արվեստի կենտրոնի տնօրեն Զաբել Բերբերյանի կարծիքով՝ վերնիսաժային արվեստին չպետք է նմանվել,անհրաժեշտ է նոր շունչ մտցնել, նորը քաջալերել, ժամանակակցի հետ քայլել: «Հայաստանը իր մշակութային դեմքով ուժեղ է, մեր օրերում անմակարդակ բաները շատ են, դրանց տեղի են տրվում, բայց պետք չէ: Այսօրվա մշակույթի ծառայողները Մաշտոցի աշակերտներն են:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930