Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ, այսօր պետք է շարունակվեր «Հայինկասացիայի» գլխավոր հաշվապահ Անահիտ Գրիգորյանի, նրա տեղակալ Սաթենիկ Սարգսյանի, մյուսների՝ Աղավնիկ Խաչատրյանի, Արմեն եւ Արմինե Գրիգորյանների, Սարգիս Դանիելյանի դեմ հարուցված քրեական գործով դատական վիճաբանությունների փուլը:
Պաշտպանական ճառերով հանդես պետք է գային ամբաստանյալների պաշտպանները:
Սակայն դատական նիստը չսկսվեց, քանի որ դատավորի ճնշումն էր բարձրացել եւ նա վատառողջ էր:
Նիստի օրը դեռ նշանակված չէ:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ «Հայինկասացիայի» աշխատակիցները մեղադրվում են առանձնապես խոշոր չափի գումարներ յուրացնելու համար:
Դատախազ Հարություն Հարությունյանը պահանջել է գլխավոր հաշվապահի համար՝ 9, Սաթենիկ Սարգսյանի համար՝ 7 տարվա ազատազրկում:
5-ական տարվա ազատազրկում է պահանջվել գլխավոր հաշվապահի ամուսնու՝ Սարգիս Դանիելյանի, ազգականներ Արմեն եւ Արմինե Գրիգորյանների նկատմամբ:Իսկ Աղավնիկ Խաչատրյանի համար դատախազը միջնորդել է 3,8 ամսվա ազատազրկում:
Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Սաթենիկ Սարգսյանը 4-օրյա հացադուլից հետո դադարեցրել է այն: