Դոնեցկի «Շախտյորի» ավագ Դարիո Սրնան «СЭ в Украине»-ին տված հարցազրույցում բացատրել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ֆենոմենը: «Հենրիխը 100 տոկոսով ապրում է ֆուտբոլով, մարզումներում բնական տաղանդը բազմապատկում՝ անհատապես իր վրա աշխատելով: Մխիթարյանը երիտասարդ է եւ մեծ հեռանկարներ ունի: Ֆուտբոլային մեծ տաղանդ լինելուց բացի, նա գրագետ է եւ լավ մարդ: Ինձ հաճելի է, որ Հենրիխը «Շախտյորում» խաղում է թիմի եւ իր փոխադարձ օգուտի համար եւ ուզում եմ, որ դա հնարավորին չափ երկար շարունակվի», – ասել է սերբ լեգեոներականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ