Շնող գյուղը նույնպես նախապատրաստվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:
Այստեղ առաջադրվել են երկու թեկնածուներ՝ Հայկազ Քոչինյանը եւ Հովիկ Սահակյանը:
Հայկազ Քոչինյանը լինելով Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ՝ ինքնառաջադրվել է, նա 16 տարվա գյուղապետ է, նախկին նախարար Հենրիկ Քոչինյանի եղբայրը: Անկուսակցական Հովիկ Սահակյանն էլ 2004թ.-ից մինչ օրս «ՀայԱնտառ» ՊՈԱԿ անտառների եւ անտառային հողերի օգտագործման բաժնի պետն է:
Շնող գյուղ մեր այցի ժամանակ վերջինի նախընտրական բուկլետները բաժանվել էին տեղաբնակներին:Տեղաբնակներն ասում էին, որ մինչ այդ էլ են իրենց մոտ եղել ՏԻՄ ընտրություններ, սակայն առանց նախընտրական ծրագրերի:
«Ես երբեք ինձ թույլ չմ տալու գործով կամ խոսքով վիրավորել, առավել եւս՝ հայհոյել համայնքի ընտրողներին: Ես երբեք չեմ կառուցելու իմ անձնական տնտեսությունը համայնքի հաշվին:
Կարիքավորների համար նախատեսված, որպես օգնություն տրամադրվող սերմացուն չեմ վաճառելու, չեմ աղալու եւ չեմ տալու իմ խոզերին»,- խոստացել էր Հ.Սահակյանը:
Այլ մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում