Հոլիվուդյան աստղ Թոմ Քրուզը, որը մի քանի ամիս առաջ զարմացրել է շատերին Քեթի Հոմսի հետ նրա ամուսնալուծությամբ, համարվում է ամենաթանկ վարձատրվող դերասաններից, որի տարեկան եկամուտը, միջին հաշվով, կազմում է 75 միլիոն ԱՄՆ դոլար: Տարվա ամենալավ վճարված ֆիլմերից է, օրինակ` «Առաքելությունն անհնարին է» (Mission Impossible I, II, III), որի եկամուտը կազմել է 70-75 միլիոն ԱՄՆ դոլար: Այդ կլորիկ գումարը մեծ դեր է խաղացել նաև Ք. Հոմսի հետ բաժանման հարցում, որին հաջողել է ամուսնալուծությունից հետո 44 մլն դոլար վաստակել: Երկրորդ ամենաթանկ վարձատրվող դերասաններն են Լեոնարդո Դի Կապրիոն և Ադամ Սենդլրը, որոնց տարեկան եկամուտը, ըստ գնահատականների, 2011-2012 թվականներին կազմել է 37 միլիոն ԱՄՆ դոլար: «Ինչ է տանջում Գիլբերտ Գրեյփին» (What’s Eating Gilbert Grape) 1993 թվականին թողարկած ֆիլմի համար 19-ամյա Լեոնարդո Դի Կապրիոն արժանացել է Օսկարի, սակայն աստղային իսկական բարձրակետը սկսել է 1997 թվականին, երբ էկրաններ է բարձրացել Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» (Titanic) ֆիլմը, որը միանգամից համաշխարհային հիթ է դարձել: Լեոնարդո Դի Կապրիոն մեծ գումարներ է վաստակում նաև այլ ֆիլմերից: Նրա մեկ ֆիլմը գնահատվում է 20 միլիոն ԱՄՆ դոլար և, ի տարբերություն Դի Կապրիոյի իմաստալից և լուրջ ֆիլմերի, Ադամ Սենդլրը նկարահանվում է ավելի ծիծաղաշարժ և թեթևամարս ֆիլմերում, սակայն նա ևս համարվում է լավ վարձատրվող դերասաններից մեկը: Հիթ-շքերթի հաջորդ պատվավոր տեղը զբաղեցնում է Դվեյն Ջոնսոնը, որի տարեկան եկամուտը կազմում է մոտավորապես 36 միլիոն ԱՄՆ դոլար: Իսկ հինգերորդ բարձր վարձատրվող դեմքը Բեն Սթիլրն է, որը նույն թվականներին աշխատել է 33 միլիոն ԱՄՆ դոլար: Նրա գլուխգործոցներից է 2000 թվականին նկարահանած «Ծանոթություն ծնողների հետ» (Meet the Parents) ֆիլմը, որը մեծ գումարների շահույթ է բերել: Զանազան հետաքրքրաշարժ և զավեշտալի ֆիլմերից բացի, դերասանի անձնական բյուջեն համալրվում է նաև մուլտֆիլմերի կրկնօրինակումից, ինչպիսին է, օրինակ` «Մադագասկարը»: Բեն Սթիլրն այժմ աշխատում է «Ժամացույցը» (The Watch) ֆիլմի վրա, ինչից շատ շուտով պարզ կդառնա, թե որքան կլինի դրա հետագա շահույթը:
Ելենա Չոբանյան