Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պաշտպանի ուղերձը շուրջ 100 երկրների օմբուդսմեններին և մի քանի տասնյակ միջազգային կազմակերպություններին. Հունգարիան և Ադրբեջանը խախտել են ՀՀ քաղաքացիների իրավունքը

Սեպտեմբեր 03,2012 13:02

Չնայած Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունների մեջ չէ անդրադառնալ այլ պետությունների իշխանությունների կողմից  թույլ տրված իրավախախտումներին, այդուհանդերձ, հաշվի առնելով, որ Հունգարիայի իշխանությունների կողմից Գուրգեն Մարգարյանին սպանած ոճրագործի վերադարձը Ադրբեջան և նրան ներում շնորհելը հանգեցրել է Հայաստանում կոնկրետ քաղաքացիների իրավունքների ոտնահարմանը՝ անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ  հանցագործի արտահանձնման հետևանքով մի շարք անձանց իրավունքների կոպիտ խախտմանը:

Կացնահարող մարդասպանի արտահանձնումը տեղի է ունեցել Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983թ. Ստրասբուրգի կոնվենցիայի ոգու և սկզբունքների խախտմամբ:  Միջազգային իրավունքի համաձայն` պետությունը պարտավոր է պայմանագրի դրույթները կատարել բարեխղճորեն (pacta sunt servanda), ինչը տվյալ դեպքում չի արվել: Նույնիսկ եթե համարվի, որ Հունգարիան ձևականորեն պահպանել է համապատասխան կոնվենցիայի պահանջները, այդ դեպքում ևս, խախտվել է միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքը, քանի որ Հունգարիան կարող էր և/կամ պարտավոր էր կանխատեսել իր արտահանձնման ապօրինի հետևանքները:

Հավելենք, որ տվյալ դեպքում նաև անտեսվել են դասական պատժի նշանակման բոլոր նպատակաները: Այդ նպատակներն են` սոցիալական արդարության վերականգնումըպատժի ենթարկված անձի ուղղումըինչպես նաևհանցագործությունների կանխումըԻրենց գործողություններով Հունգարիան և Ադրբեջանը լիովին ձախողել են պատժի նշանակման  բոլոր  երեք նպատակները:

Սույն հայտարարությամբ անիմաստ է անդրադառնալ տվյալ գործով Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային սկզբունքների խախտման կոնկրետ հանգամանքներին, քանի որ դրանք ակնհայտ են յուրաքանչյուրի համար: Ավելին՝ Ադրբեջանում մարդու իրավունքների մշտական, համակարգային, տևական և զանգվածային խախտումները հանրահայտ են:

Հանդիսանալով մի շարք միջազգային կառույցների լիիրավ անդամ, այդ թվում՝ Օմբուդսմենների միջազգային ինստիտուտի, ՄԱԿ-ի մարդու իրավունքների ազգային հաստատությունների, Օմբուդսմենների Եվրոպական ինստիտուտի, Ֆրանկոֆոն երկրների օմբուդսմենների, Ասիական երկրների օմբուդսմենների՝ կոչ եմ անում այլ երկրների Օմբուդսմեններին և մարդու իրավունքների պաշտպանության մյուս ազգային ինստիտուտներին խստորեն դատապարտել էթնիկ հողի վրա մարդասպանություն կատարած անձի արտահանձնումը Հունգարիայի իշխանությունների կողմից, ինչպես նաև սպասելի ազատ արձակումը ու հերոսացումը Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Առաջադեմ և ժողովրդավարական արժեքներ դավանող պետությունների ու միջազգային կազմակերպությունների լռությունը կամ ոչ համարժեք արձագանքը անուղղակիորեն  արդարացնում և խրախուսում է մարդասպանությունը էթնիկ հողի վրա:

Կարեն Անդրեասյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930