Սեպտեմբերի 2-ին, ժամը 18.07-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրում առատ տեղումների պատճառով անձրևաջրերը դուրս են եկել սելավատարի ափերից և լցվում են Խանջյան գյուղի տների նկուղները:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական ջոկատը և օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ սելավատարի հյուսիսային հատվածում ջուրը դուրս է եկել ափերից և երկու ուղղություններով հեղեղում է բնակելի տների նկուղները, ցանքատարածքները, գյուղի դպրոցի նկուղը և հարակից տարածքը:
Ժամը 19.00-19.55-ն ընկած ժամանակահատվածում փրկարարները, բնակիչների հետ համատեղ, մարզպետարանի կողմից տրամադրված տեխնիկայի միջոցով իրականացրել են սելավատարի ափապաշտպան շերտի ամրացման աշխատանքներ, և դադարեցրել ջրի արտահոսքը:
Կարդացեք նաև
Սելավաջրերը լցվել են գյուղի մոտ 30-35 տան նկուղներ, ցանքատարածքներ և անասնագոմեր:
Դեպքի վայրում են գտնվել Արմավիրի մարզպետարանի աշխատակիցները և Խանջյանի գյուղապետը:
Զոհեր և տուժածներ չկան:
ԱԻՆ