Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանը զգուշացնում է կառավարությանը՝ «Բելառուսի օրն ենք ընկնելու»

Սեպտեմբեր 03,2012 12:41

Այսօր «Հայելի» ակումբում ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով ԱՊՀ երկրների հետ ազատ առեւտրի գոտու պայմանագրին՝ նշեց, որ այդ պայմանագրի 90 տոկոսը Մաքսային միության կետերն են, իսկ Մաքսային միությունն իր համար անհասկանալի է. «Պայմանագրում չի լուծված հիմնական հարցը: Երբ մենք դառնում ենք պայմանագրի անդամ՝ ի՞նչ մաքսային տարիֆներ են լինելու: Այդ պայմանագրում չի լուծված տարիֆների հարցը, բայց լուծված է դրանց ձեւավորման հարցը: Պայմանագիրն էլ են արդեն ստորագրել, բացառությունները նշել եւ պարզվում է՝ Հայաստանում որեւէ բացառություն, բացի ծխախոտի բիզնեսից, չի եղել: Հայաստանը, ստորագրելով Ազատ առեւտրի պայմանագիրը, պետք է անդրադառնային այն հարցերին, թե ինչ ձեւի բացառություններ կան: Պարզվում է, որ այդպիսի բացառություններ օրինակ, Ռուսաստանը կամ Ուկրաինան ունեն հարյուրներ: Չի լուծված, անհասկանալի է, թե պայմանագիրը ստորագրելուց հետո, երբ գա Մաքսային միությունը, փողերն ուր են գնալու: Եթե Մաքսային միություն է, բոլոր տեղերում կլինեն միեւնույն գլխարկներով աշխատողներ, փողերը կենտրոնացված մուտքագրվում է ասենք Մոսկվա, հետո գալու են հանրապետություններ: Հենց դա է պատճառ եղել նախանցյալ տարվա բելառուսական զայչիկի ճգնաժամը: Երկիրը միանգամից զրկվեց վալյուտայից ու գնաց ճգնաժամի: Այս հարցերը մեր կառավարությունը ձեռները չի քշտել, չի մտածել, որ այդ հարցերը դներ: Ճիշտ չկառավարման դեպքում մենք կարող ենք հայտնվել նույն վիճակում, ինչ Բելառուսը: Ես զգուշացնում եմ կառավարությանը, ես ԱԺ պատգամավոր եմ, ԱԺ-ում քննարկելու են այդ պայմանագիրը, բայց այնպես չի, որ Հրանտ Բագրատյանին լսելու են»:

Հրանտ Բագրատյանին մտահոգում է նաեւ այն, որ պայմանագրում ասվում է՝ Ազատ առեւտրի գոտու պայմանագրում ոչ մի բան Մաքսային միությունում չի արվի, որը կխանգարի ԱՀԿ-ի պայմանագրին (Առեւտրի համաշխարհային կազմակերպություն): Կետ կա, որն ասում է՝ չի կարելի մեկ այլ երկրի տալ ավելի լավ պայմաններ, քան այս պայմանագրում. «Ինչու չի ավելի կոնկրետ գրած, այս տեսակետից ես չեմ հասկանում այդ պայմանագիրը: Կառավարությունը մի հատ պետք է պարզաբանում տա, իմանա սա ինչ է, նոր ստորագրի: Այստեղ դեռ քաղաքական բան չկա Եվրասիական միության մասին, բայց կարգավորվում են Մաքսային միության սկզբունքները»:

Պարոն Բագրատյանը բացատրեց, որ պայմանագրի ընդունման դեպքում մեր երկրում բենզինի, դիզվառելիքի գները կարող են բարձրանալ. «Այս պահի դրությամբ, եթե դու Ռուասաստան բենզին, դիզվառելիք ես տանում՝ հսկայական մաքսավճար ես մուծում, եւս 3 տարի դա չի վերացվելու: Հայաստանը եթե սկսում է ներմուծել, Հայաստանը մտնում է միեւնույն գոտի, դրա համար պիտի վճարի: Դա կտանի գների բարձրացման»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930