«Ամենաճիշտ որոշումը պետք է լինի ԼՂՀ հարցի բանակցություններից հրաժարվելը, մինչեւ Ռամիլ Սաֆարովին կուղարկեն Հունգարիա»,- այսօր «Հայելի» ակումբում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսպիսի լուծում առաջարկեց՝ հայ սպայի մարդասպանին Ադրբեջանի կողմից ազատ արձակելու խնդրի հետ կապված: Հարցին՝ Հայաստանը քանի՞ գլխանի է բանակցություններից հրաժարվելու համար՝ նա պատասխանեց. «1000: Ես լինեի՝ կհրաժարվեի, կհավաքի Ազգային ժողովը ու կասեի հրաժարվել: Ի՞նչն եք բանակցում, ո՞ւմ հետ եք բանակցում: Կարող է ճանաչի ԼՂՀ անկախությունը ու մյուս օրը զորք մտցնի Ղարաբաղ, այսպիսի առիթ դժվար է պատկերացնել»:
Պարոն Բագրատյանն ասաց, որ վաղվանից այստեղ չի լինելու, բայց կառաջարկի իր խմբակցությանը՝ այս հարցը բարձրացնել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ