Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյան. «Ընդդիմության միասնական թեկնածուին պետք է ընտրի ժողովուրդը»

Սեպտեմբեր 03,2012 11:05

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը չի կիսում «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի տեսակետը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը առավել խարիզմատիկ քաղաքական ընդդիմադիր գործիչ է, ու լավ կլիներ, որ առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմությունը պաշտպաներ Րաֆֆի Հովհաննիսյանին: «Եթե Տեր-Պետրոսյանին կսատարեն մնացածը, ես լրջորեն կմտածեմ , պիտի տեսնեմ, որ մնացածը՝ ցանկացած թեկնածու, ավելի լավն է, քան թե ես՝ ինքս կամ իմ ծանոթները»,- Aravot.am-ին ասաց պարոն Բագրատյանը:

Պարոն Մարտիրոսյանի պնդման առնչությամբ, թե «Ր. Հովհաննիսյանն այն թեկնածուն կարող է լինել, որը ընտրվելու պարագայում իրական բարեփոխումներ կսկսեր ու երկիրը դուրս կբերեր այս ճգնաժամից», պարոն Բագրատյանն ասաց. «Չեմ պատրաստվում շարունակել մեկնաբանել դրա խոսքերը,- հետո էլ հավելեց,- Ընդդիմության միասնական թեկնածուի գաղափարը ոչ թե պայմանավորվածության արդյունք պետք է լինի, այլ ընդդիմությունը պետք է սովորի փրայմերիզ անել, եւ ժողովուրդը պետք է որոշի ՝ ընդդիմադիր թեկնածուներից ով պետք է լինի միասնականը, որը պետք է մասնակցի ապագա ընտրություններին, ես դրա կողմնակիցն եմ: Այնպես չէ, էլի, որ մենք ձեզ ենք պաշտպանել, դուք մեզ պաշտպանեք: Ես ՀԱԿ-ի ներսում էլ եմ ասում՝ վերջացրեք, դրեք թող ժողովուրդը քվեարկի: Հետո էլ բողոքում ենք, որ ժողովրդի քվեարկությունը կեղծում են: Մենք քվեարկություն պետք է կազմակերպենք: Ոչ թե զոռով, որ Րաֆիի Հովհաննիսյանն է ճիշտ, Վազգեն Մանուկյանը կամ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ թե զիջելն է, մենք ձեզ զիջենք, մյուս անգամ դուք զիջեք, ոչ մեկը մեզ իրավունք չի տվել նման բաներ անել, պետք է այդ պահին որոշել՝ ում է ժողովուրդը քվե տալիս եւ իշխանությանը ցույց տալ, որ կարելի է այս ձեւի ընտրություն կազմակերպել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930