Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ավտովթարի արդյունքում ֆինանսների նախարարության իրավաբանը տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբեր 03,2012 10:58

Այսօր` սեպտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ 32-ամյա Արսեն Գասպարյանը, վարելով «Տոյոտա Կարոլա» Լ 24 79 համարանիշի ավտոմեքենան, Աճառյան փողոցում` «Դրախտ» ռեստորանային համալիրի մոտ բախվել է ճանապարհին կայանված սանմաքրման աշխատանքներ կատարող «ԶԻԼ» մակնիշի 496 OO 62 համարանիշի ավտոմեքենային, որի վարորդը Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Խարբերդի բնակիչ, 39-ամյա Ռուբեն Սարգսյանն է :

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Տոյոտա Կորոլայի» վարորդն ու ուղևորներ` Աբովյան քաղաքի բնակիչներ 50-ամյա Հասմիկ Շահինյանը և 27-ամյա Արևիկ Մարտիրոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանը հայտնում է, որ բժիշկները վարորդի վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ ուղևորները մայր ու աղջիկ են: Հիվանդանոցում Գ. Շամշյանին հայտնել են, որ Ա. Մարտիրոսյանը աշխատում է ֆինանսների նախարարությունում` որպես իրավաբան:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին ՃՈ հատուկ պահպանման տարածք:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

https://shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930