Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում` Աղդամի շրջանի ուղությամբ, վիրավորվել է Ադրբեջանի բանակի զինվոր Ջեյհուն Մամեդլին։
Այդ մասին շաբաթ օրը հաղորդել է APA լրատվական գործակալությունը` հավելելով, որ զինծառայողը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի` Մամեդլին վիրավորվել է հայկական կողմից արձակված կրակոցից։
«Ազատություն» ռադիոկայան