Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի Հայերի Համագումարը կոչ է անում

Սեպտեմբեր 02,2012 23:45

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ,

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆԸ,

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ

ՀԱՐՑԵՐՈՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ,

ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ

 

2004 թվականի փետրվարի 19-ին, Բուդապեշտում, ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնի 16 հարվածներով սպանեց Հայաստանի ԶՈւ սպա, համադասարանցի, Գուրգեն Մարգարյանին՝ քնած ժամանակ:

Ոճրագործը և նրա զոհը, Հունգարիայի մայրաքաղաքում, ՆԱՏՕ-ի «գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի շրջանակներում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացների:

Հունգարիայի դատարանը ռասիզմի և էթնիկ գետնի վրա կատարված այս ոճրի համար Ռամիլ Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության՝ առաջին 30 տարիներին առանց ներման իրավունքի:

Հունգարիայի իշխանությունները, կասկածելի և մութ պայմաններում, երբ Ադրբեջանում ռասիզմի և ազգային ատելության գետնի վրա ոճրագործություն կատարած անձին ազգային հերոս էին անվանում, խախտելով եվրոպական և միջազգային իրավունքները, 2012թ. օգոստոսի 31-ին Ադրբեջանին հանձնեցին ոճրագործ Ռամիլ Սաֆարովին՝ ում, ըստ ադրբեջանական պաշտոնական լրատվության, Ադրբեջան փոխադրվելու օրը, Ադրբեջանի ժառանգական և ցմահ նախագահ Իլհամ Ալիևի հրամանով ներում շնորհվեց և նույն օրն ազատ արձակվեց, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարար՝ Սաֆար Աբիևի կողմից, իր էությամբ վախկոտ և տմարդի արարքի համար, ոճրագործին շնորհվեց մայորի կոչում:

 

Եվրոպայի Հայերի Համագումարին ոչինչ չի մնում մեկնաբանելու կատարվածի նկատմամբ, քանզի Հունգարիայի իշխանությունների կատարածը ինքնին, խոսուն է՝ պատեհապաշտ մի քայլ, որի անբարոյականությունը հնարավոր չէ շղարշել՝ ինչ-ինչ բացատրություններով: Հունգարիայի իշխանությունները կաշառվեցին՝ ոտնահարելով սեփական պետության և երկրի դատական համակարգի վարկն ու հեղինակությունը:

 

Ու թեև, հայ ժողովուրդը և մանավանդ Լեռնային Ղարաբաղի հայությունը վաղուց իվեր որևէ սպասելիք չունեին ազգային խտրականության խորհրդանիշ հանդիսացող Բաքվի իշխանություններից, այնուամենայնիվ, այս անգամ ադրբեջանական ռասիստները կատարեցին այն ամենը, ինչը պետք էր՝ միջազգային հանրության, եվրոպական կառույցներին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարությանը համոզելու, որ Ադրբեջանի Հանրապետության համար հայասպանությունը՝ Ադրբեջանում թե՛ այլուր, ոչ միայն հանցանք չէ, այլև պարգևատրվող արարք:

 

Հենվելով վերոնշյալին, պետական կառույցներ հիմնադրող, դեմոկրատական և կայուն քայլերով իշխանական հիմքեր ամրապնդող Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, Սումգայթի և Բաքվի Փոգրոմներից հետո, այսուհետ, առավել ևս, իրավունք ունեն, միջազգային հանրությունից պահանջելու, որ այլևս, ադրբեջանական շինծու և ինքնակոչ սահմանների հողային ամբողջականության անվան տակ, չվտանգեն Ղարաբաղի քաղաքացիների անվտագությունը իրենց հայ լինելու պատճառով:

Մարդու իրավունքներ պաշտպանող միջազգային բոլոր կազմակերպություններից և կառույցներից պահանջում ենք, դատապարտումի համապատասխան կեցվացքներով, պախարակեն Հունգարիայի անբարոյական այս վերջին քայլը, որպեսզի վերջակետ դրվի պատեհապաշտության, կաշառակերության և պետական շահի անունով միջազգային օրենքի նման բացահայտ ոտնահարմանը:

 Եվրոպայի Հայերի Համագումար

 

Ուփսալա. Շվեդիա 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930