Լրահոս
Օրվա լրահոսը

Հունգարիան բողոք է հայտնել Ադրբեջանին

Սեպտեմբեր 02,2012 22:33

Հունգարիան բողոք է հայտնել Ադրբեջանին` Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու Բաքվի որոշման առնչությամբ, հաղորդում է BBC-ն:

Ռամիլ Սաֆարովը ցմահ ազատազրկում էր կրում Հունգարիայում հայ սպայի սպանության համար, ում նա կացնահարել էր:

Հունգարիան նրան հանձնել է ադրբեջանական իշխանությունների ձեռքը այն կոնվենցիայի շրջանակներում, որը ստորագրել է ինչպես Բուդապեշտը, այնպես էլ Բաքուն, և որի համաձայն դատապարտվածները կարող են իրենց պատիժը կրել հայրենիքում: Սակայն հենց Սաֆարովը ժամանել է Ադրբեջան, նախագահ Ալիևը նրան ներում է շնորհել:

Հունգարիայի ԱԳ նախարարի տեղակալը Ադրբեջանի դեսպանին հայտնել է, որ Բուդապեշտը «անընդունելի է համարում Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը և դատապարտում է այն»:

Ավելի վաղ Հայաստանը խզել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները` հայտարարելով, որ Բուդապեշտը «լուրջ սխալ է թույլ տվել»` Սաֆարովին արտահանձնելով Ադրբեջանին:

Առաջին լրատվական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել