Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում այսօր երկրի արդարադատության նախարարությանը դիմաց ցույց է տեղի ունեցել: Հունգարական «hir24.hu» կայքի փոխանցմամբ, ցույցին մասնակցել են քաղաքացիներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ: Ցույցին մասնակցել է նաև ընդդիմության առաջնորդներից, երկրի նախկին վարչապետ Ֆերենց Գյուրչան, ում ղեկավարության տարիներին, ի դեպ, տեղի էր ունեցել Գուրգեն Մարգարյանի սպանությունն ու հունգարական դատարանի կողմից ոճրագործ Ռամիլ Սաֆարովի ցմահ դատապարտումը:
Ցույցի մասնակիցները համերաշխության կոչեր են հնչեցրել՝ ուղղված հայ ժողովրդին, իսկ ընդդիմության ներկայացուցիչները բարձրացրել են գործող վարչապետ Վիկտոր Օրբանի հրաժարականի հարցը:
Հունգարական մեկ այլ «168ora» պարբերականը տեղեկացնում է, թե ցույց ընդդեմ Օրբանի կառավարության կազմակերպվելու է Բուդապեշտի կենտրոնական Կոսութ հրապարակում սեպտեմբերի 4-ին ևս:
Կարդացեք նաև
Տեղեկատվության համաձայն, ցույցին մասնակցելու են եվրոպական տարբեր երկրների հայկական համայքների ներկայացուցիչներ, հունգարական իշխանությունների՝ ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու որոշումը դատապարտողներ:
Աղբյուր` Panorama.am