Կալիֆորնիայի Մոդեստո քաղաքի սուպերմարկետներից մեկում իսկական փորձանքի մեջ է ընկել UFC աշխարհի նախկին չեմպիոն եւ այդ կազմակերպության Փառքի սրահի անդամ Քեն Շերմոկը՝ երկու կնոջ կռվի ակամա ականատես դառնալով:
Հավաքված ամբոխը միջամտելու փոխարեն տեսարանով զվարճանալիս է եղել: Իսկ երբ մարտարվեստների աշխարհի չեմպիոնը ցանկացել է բաժանել նրանց, ետեւից նրա թիկունքին է թռել մարմնեղ մի կին եւ սկսել նրան ետ քաշել: Կարծելով, թե թիկունքին թռնողը տղամարդ է, Շերմոկը, հավանաբար, հնարքով, նրան գցել է հատակին ու կինը կորցրել է գիտակցությունը: Հիմա ոստիկանությունը Շերմոկին մեղադրում է մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ