Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան «US Open»-ի երրորդ շրջանում հաղթելուց հետո հայտարարել է, թե ինքն ու սլովենացի բասկետբոլիստ Սաշա Վույաչիչը խզել են հարաբերությունները: «Այդ որոշումը կայացնելը երկուսիս համար էլ դժվար էր: Մենք միասին մի քանի հիանալի տարիներ ենք անցկացրել: Սակայն մեր կարիերաների պատճառով արդեն միմյանց դժվարությամբ էինք հասկանում: Հատկապես, երբ նա ԱՄՆ-ից տեղափոխվեց Թուրքիա: Նա այլեւս չէր կարողանում երկար ճանապարհորդել: Իսկ մի անգամ էլ տանը չի եղել ամբողջ տասը ամիս: Դա շատ դժվար է», – լրատվամիջոցներին ասել է ռուս գեղեցկուհին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ