Ռումինիայում ավարտված ծանրամարտի մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի 10-րդ առաջնությունն ավարտվեց, որտեղ Հայաստանի ինը ծանրորդները նվաճեցին հնարավոր առավելագույն տիտղոսներ:
Շուրջ 50 երկրների պայքարում Հայաստանը նվաճեց թիմային չեմպիոնի կոչումը:
Պատանիների եւ աղջիկների 15 քաշային կարգերում խաղարկված 45 մեդալներից 19-ը նվաճեցին Հայաստանի ծանրորդները:
Բուխարեստում մրցահարթակ մտած մեր ինը պատանիներից յոթը բարձրացան պատվո պատվանդան:
Հայաստանի ծանրորդները նվաճեցին 3 մեծ, 6 փոքր՝ ոսկե, 2 մեծ, 2 փոքր՝ արծաթե, 2 մեծ եւ 4 բրոնզե մեդալ:
Հայաստանցի 77 կգ քաշային ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը ճանաչվեց մինչեւ 17 տարեկանների լավագույն ծանրորդ:
Անդրանիկ Կարապետյանը Ռումինիայում սահմանեց պատանիների աշխարհի՝ 2 (պոկումում եւ երկամարտում) ու Եվրոպայի՝ 3 ( պոկումում՝ երկու եւ երկամարտում) ռեկորդ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ