Կապանի ավագանու անդամի թեկնածու, «Կապանը կապանցիներինն է» քաղաքացիական շարժման անդամ Գագիկ Ղահրամանյանը տեղական հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվող քաղաքական գովազդի ժամանակ կոչ է արել ինչ-ինչ հանգամանքներով Կապանի քաղաքապետի միակ թեկնածու մնացած Աշոտ Հայրապետյանին ինքնաբացարկի դիմում գրել եւ հորդորել հրաժարվել ընտրություն կոչվող ֆալսին մասնակցելուց, հակառակ դեպքում` կոչ կարվի բնակիչներին գնալ ընտրության եւ դեմ քվեարկել:
«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի իշխանությունների այս անհաջող ներկայացումը տապալվի: «Կապանը կապանցիներինն է» քաղաքացիական նախաձեռնությունը նոր թափ է հավաքում, առաջիկայում նախատեսում ենք համաքաղաքային հանրահավաք անցկացնել», – ասել է Գագիկ Ղահրամանյանը եւ հայտարարել, որ նամակ են պատրաստել ուղղված ՀՀ նախագահին` Սյունիքի մարզպետի պաշտոնազրկման պահանջով:
Մանրամասները՝ տեսանյութում