Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Հունգարիայի հետ հարաբերությունների խզումը ամենահիմար քայլն էր» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 01,2012 22:39

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի համոզմամբ, Հունգարիայի հետ դիվանագիտական կապերը խզելու որոշումը հիմար քայլ էր:  «Ամենահիմար քայլն էր, որովհետեւ հարաբերությունների խզումը այս պահին թույլ չի տա մինչեւ վերջ իմանանք՝ ինչ էր կատարվում: Հօգուտ նրանց քայլ կատարեց, կարճամիտ , գուցե տղայական, իսկ գուցե դիտմամբ»,- կարծիք հայտնեց պարոն Բագրատյանը՝ այսօր Ազատության հրապարակում իր համախոհների հետ հերթական հանդիպման ժամանակ:

Նրա կարծիքով, Հայաստանի իշխանություններն առաջիկա օրերին կփորձեն «մի երկու էժան ռեզերվային քայլ անել» տեղի ունեցածի կապակցությամբ եւ միավորներ հավաքել. « Մի քանի օր հետո մոռացվելու է ու գնա… սա մասնավոր հարց է, իսկ իշխանություններն այս մասնավոր հարցը կդարձնեն համազգային խնդիր: Արտգործնախարարը ե՞րբ է աշխատել, նրան ով վաղուց գիտի՝ շփվելով, նա անաշխատունակ մարդ է, մենակ սիրուն ուտեն իրենց ուզած ռեստորաններում՝ պետության հաշվին»:

Պարոն Բագրատյանը վստահ է, որ Ադրբեջանի նախագահը Հունգարիայում կոնկրետ մարդկանց կաշառք է տվել. «Հիմա Քեթրին Էշփոնը մեզ պետք է եվրոպական կարգ ու կանոն սովորեցնի՞, թող գնա քննություն կազմակերպի՝ Ալիեւն ում է փողը տվել… Սա Եվրամիության գործն էլ է: Հայաստանը Հունգարիայի աչքի թայը պիտի հանի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930