«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների Միությունը խստորեն դատապարտում է Հունգարիայի Հանրապետության իշխանությունների կողմից 2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու եւ այնտեղ մարդասպանին ներում շնորհելու փաստը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների Միությունը դատապարտում է ԵՄ անդամ երկիր Հունգարիայի եւ Ադրբեջանի միջեւ կայացած հանցագործ եւ խայտառակ գործարքը եւ կոչ անում միջազգային հանրությանը հստակ գնահատական տալ Հունգարիայի իշխանությունների կատարած աններելի քայլին։