Արձագանքելով «Առավոտի» օգոստոսի 30-ի համարում տպագրված «Եթե լավ աշխատեր, կաշխատեր իր պաշտոնում» հրապարակմանը` Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Այդ հրապարակման մեջ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը ներկայիս ռեկտոր Գայանե Գասպարյանի հասցեին իրեն թույլ է տվել արտահայտություններ, որոնք հարիր չեն տղամարդուն: Գասպարյանի հմտության պակասն այն էր, որ կաշառք չէր վերցնում եւ կիսվում ռեկտորի հետ: Այդ պատճառով Զոլյանն այդ պաշտոնում նշանակեց «հմուտ» մասնագետի, ում 2 տարի անց բուհից դուրս վռնդեցին»:
Արաբյանը հայտարարում է. «Իր աշխատանքային գործունեության ընթացքում մասնագիտական բարձր կարողությունների համար Գասպարյանը բազմիցս արժանացել է ՀՀ Նախագահի և պետական այլ պարգևների, ամերիկյան American biographic institute-ի կողմից էլ՝ « Տարվա կին» միջազգային բարձրագույն տիտղոսին: Պարզվում է, որ Զոլյանը, այլ թուլություններից բացի, օժտված է նաև «աբիժնիկի» հոգեբանությամբ, այլապես ինչպե՞ս կարելի է մեկնաբանել Գասպարյանին ուղղված բոլոր այն արտահայտությունները, որոնք ուղղակի հենց իրեն են վերաբերվում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ