Շախմատի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը Ստամբուլում ընթացող համաշխարհային օլիպիադայի 5-րդ տուրում քիչ առաջ 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց տղամարդկանց մրցաշարի առաջատար Ուկրաինայի ընտրանուն: Մեր թիմի հաղթանակն ապահովեց Լեւոն Արոնյանը, որը առաջին խաղատախտակի առջեւ առավելության հասավ ուկրաինացիների առաջատար Վասիլի Իվանչուկի նկատմամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ