Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվրոպայի բրոնզ՝ ադրբեջանցու նկատմամբ փայլուն հաղթանակով

Սեպտեմբեր 01,2012 19:33

Գերծանր՝ +94 կգ քաշային, տղաների պայքարով Ռումինիայում ավարտվեց ծանրամարտի մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանի մասնակցությունը փայլուն եզրափակեց Միշա Վարդանյանը:
Սամաղարցի ծանրորդը նախնական պատվերներով մրցանակային տեղի հավակնելու քիչ հավակնություն ուներ, սակայն Միշային օգնեց նրան ձեռնոց նետած ադրբեջանցի Ազար Մամադլին: Նրանք երկուսն էլ թե պոկումում եւ թե հրումում պատվիրել էին միեւնույն կիլոգրամները եւ այդտեղ անձնական քաշի հաշվին հավասար արդյունքի դեպքում առավելությունը Մամադլիի օգտին էր լինելու, ինչի վրա էլ հույսը դրել էին նա եւ նրա մարզիչները:
Հայի եւ ադրբեջանցու միջեւ ծավալված տակտիկական ու հոգեբանական պայքարն ավելի շատ ոչ թե մեդալների համար էին, այլ մեկը՝ մյուսի նկատմամբ առավելությունը ցույց տալու: Ու այստեղ հաղթեց հայը: Պոկում վարժությունում 4-5-րդ տեղերը բաժանելու համար պայքարում երկուսն էլ բարձրացրին 145 կիլոգրամ եւ Միշան բավարարվեց 5-րդ տեղով: Սակայն արդեն հրումում Մամադլիի նյարդերը տեղի տվեցին: Երկուսն էլ առաջին մոտեցման համար պատվիրել էին 180 կգ: Միշան, այնուհետեւ, 10 կգ ավելացրեց մեկնարկային քաշը, ինչն ադրբեջանցու համար ինչ-որ տեղ անակնկալ էր: Ու նա որոշեց, ապահովագրվելու համար, այնուամենայնիվ, սկսել 187-ից ու ձախողվեց: Հայ ծանրորդն անմիջապես երկու կիլոգրամով իջեցրեց պատվերը եւ 188 կգ-ն պահեց գլխավերեւում: Ադրբեջանցին արդեն պարտադրված էր գնալ նույն կիլոգրամներին, որոնք նրա ուժերից վեր էին: Հաջորդ երկու մոտեցումներն էլ ձախողելով՝ Ազար Մամադլին զրո ստացավ, Իսկ Միշա Վարդանյանը դարձավ այդ վարժության երրորդ մրցանակակիր ու միեւնույն ժամանակ երկամարտի 333 կիլոգրամով նվաճեց նաեւ Եվրոպայի առաջնության մեծ բրոնզե մեդալը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930