Ռամիլ Սաֆարովը երեկ զրուցել է լրագրողների հետ։ Պատասխանելով այն հարցին, թե ինչ էր զգում այն օրը, երբ սպանել է Գուրգեն Մարգարյանին, Սաֆարովն ասել է, որ չի ցանկանում ետ նայել ու վերհիշել այդ օրը։
Հունգարիայում Ադրբեջանի դեսպան Վիլայաթ Գուլիեւն ասել է, որ Սաֆարովին Ադրբեջան վերադարձնելու խնդիրը մեկ օրում չէր լուծվել։
«Մենք ամիսներ շարունակ աշխատել ենք այդ ուղղությամբ։ Էքստրադիցիայի գործընթացը սկզբից մինչեւ վերջ իրականացվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կարգադրությամբ»,- ասել է դեսպանը։
«Ազատություն» ռադիոկայան