Երեկ՝ օգոստոսի 31-ին, առանձնապես խոշոր չափերի գումար են գողացել Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի դասախոսի բնակարանից: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, այսօր` սեպտեմբերի 1-ին, Ոստիկանության Վանաձորի բաժին է դիմել Վանաձոր քաղաքի Լազյան փողոցի 25 շենքի բնակիչ` 30-ամյա Տիգրան Սարգսյանը եւ հայտնել, որ երեկ` ժամը 18:00-ից մինչեւ 23:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք կոտրել են իր բնակաանի պատշգամբի ճաղավանդակը, բացել պատուհանը եւ իր բնակարանից գողացել են մետաղյա չհրկիզվող պահարանը:
Ըստ տեղեկությունների, չհրկիզվող պահարանում եղել է 19 հազար դոլար, 100-150 գրամ ընդհանուր կշռով ոսկյա եւ արծաթյա զարդեր եւ 400 հազար դրամ: Դասախոսը ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատճառվել է 10 մլն դրամի նյութական վնաս:
Փաստի առթիվ Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: