Լրահոս
Օրվա լրահոսը

Հունգարացի հայագետը ներողություն խնդրեց Հայաստանից ու դատապարտեց Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու Հունգարիայի որոշումը (տեսանյութ)

Սեպտեմբեր 01,2012 13:17

Հունգարացի հայագետ Ժիգմունդ Բենեդեկտը քիչ առաջ Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ներողություն խնդրեց` Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու Հունգարիայի որոշման համար: «Իմ անունից հայ ժողովրդից ու Գուրգեն Մարգարյանի հարազատներից ներողություն եմ խնդրում երեկվա ինձ համար անընդունելի ու անբարոյական արարքի համար: Այն, ինչ երեկ Հունգարիայի կաավարությունն արել է, իմ կարծիքով հակասում է բարոյական ու համամարդկային արժեքներին: Չեմ կարող համաձայնել Հունգարիայի այդ արարքին, որովհետեւ այն մարդասպանությունը, որը կատարվել է 8 տարի առաջ՝ ամենադաժան ձեւով է արվել, ու Գուրգեն Մարգարյանը մահացել է միայն նրա համար, որ ինքը հայ է: Սա ամբողջ մարդկության դեմ կատարած հանցագործություն է: Այսպիսի մարդուն արտահանձնել Արդրբեջանին Հունգարիայի վերջին 20 տարվա դիվանագիտության պատմության մեծագույն սխալ եմ համարում»:

Պարոն Բենեդեկտը կիսեց պաշտոնական Երեւանի տեսակետը, որ մարդասպանին Ադրբեջանին հանձնելով Հունգարիան գործարքի է գնացել Ադրբեջանի հետ. «Կարծում եմ` այո, այդպես է եղել, ու եթե եղել է հավանական գործարքի վարկածը, դա համարում եմ շատ անբարոյական, որովհետեւ ինչպես հայտնի է՝ Ադրբեջանը Հունգարիայի համար կարեւոր առեւտրային գործընկեր է, բայց առեւտրային գործընկերությունը չպետք է գերազանցի համամարդկային արժեքներին»:

Հիշեցնենք, որ «Հայազն» միությունն այսօր բողոքի ակցիա է կազմակերպել ԱԳՆ-ի դիմաց, այնտեղից ցուցարարները երթով շարժվեցին դեպի Հունգարիայի հյուպատոսարան:

Մանրամասները տեսանյութում 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930