«Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միությունը դատապարտում է ութ տարի առաջ Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած եւ ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի` Հունգարիայի Հանրապետության իշխանությունների կողմից Ադրբեջանին հանձնելու, ապաեւ` վերջինի կողմից նրա ազատ արձակման փաստը: Հունգարական իշխանությունների` ադրբեջանական ֆինանսական ներդրումների դիմաց մարդասպանին, ըստ էության, գիտակցաբար ազատ արձակելու այս քայլը մենք գնահատում ենք որպես անբարոյականության ծայրաստիճան դրսեւորում եւ համարում անհամատեղելի Եվրամիության դավանած արժեքներին:
1 սեպտեմբերի 2012, ք.Երեւան