Մեկ ժամից ավելի է, ինչ անհասանելի է դարձել Ալիևի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ երեկ ժամը 16.40-ին, Ադրբեջանի նախագահի կայքը տեղեկությունը տարածում էր միայն մայրենի լեզվով: «Փաստինֆո» լրատվական գործակալությունը տեղեկություն էր ստացել այն մասին, որ Ադրբեջանի նախագահի՝ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու հրամանագիրը հրապարակվել է President.az պաշտոնական կայքում: Սակայն կայքը այդ պահից սկսած ներկայանում էր միայն ադրբեջաներենով, իսկ ռուսերեն և անգլերեն միջավայրերը չէին բացվում: