Լրահոս
Օրվա լրահոսը

Ն. Զոհրաբյան. «Ինչու՞ պիտի Հունգարիայի դեսպանությունը այսօր իմանա այս մասին»

Սեպտեմբեր 01,2012 11:03

«Այն, որ Ադրբեջանն ամեն ինչ անում էր և արեց հենց դատավարության առաջին օրերից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան էքստրադիցիայի ենթարկելու համար, դա ակնհայտ էր: Մի րոպե անգամ պետք չեմ տարակուսել, որ էքստրադիցիայից անմիջապես հետո Ալիևը նրան ներում է շնորհելու»,-«Փաստինֆո» գործակալության թղթակցին ասաց Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ այս պահին մեկ րոպե անգամ ինքը չի տարակուսում, որ առաջիկայում Ռամիլ Սաֆարովին շնորհելու են Ադրբեջանի ազգային հերոսի կոչում, դա ձևակերպելով որպես հասարակական պահանջ, քանի որ հենց այդ երկրի Մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովան էր հայտարարել, որ Ռ.Սաֆարովը հայրենասիրության օրինակ պետք է լինի յուրաքանչյուր ադրբեջանցու համար: «Հենց այդ երկրի խորհրդարանի պատգամավոր Գյուլթաքին Հաջիբեյլին էր հայտարարել, որ, եթե մենք չկարողանանք հայերից պաշտպանել Ռամիլ Սաֆարովին, ապա սրանից հետո ոչ մի ադրբեջանցի հայ չի սպանի և իր հայրենիքի համար հայերի հետ չի կռվի: Այսինքն` այս տենդենցը մեզ համար ակնհայտ էր»,-ասաց Ն. Զոհրաբյանը:

Ըստ նրա, անձամբ իր համար այս հարցում այլևս Ադրբեջանի խնդիրը չէ: Այն, որ Ադրբեջանը վերջին շրջանում կարողանում է միջազգային կառույցներում եղանակ փոխել իր «խավիարային» դիվանագիտությամբ, իր «նավթադոլարներով», դա ակնհայտ է: «Այստեղ ինձ համար խնդիրը միջազգային հանրությունն է և Հայաստանի արտաքին գործերի գերատեսչությունը: Ինչո՞վ են զբաղված մեր դեսպանատները: Ինչու՞ պիտի Հունգարիայի մեր դեսպանությունը միայն այսօր իմանա այս մասին, երբ Հունգարիայի հայ համայնքի ներկայացուցիչներն այսօր հանդես են եկել հայտարարությամբ, որ իրենք այդ մասին իմացել են դեռևս օգոստոսի 20-ին և տեղեկացրել մեր դեսպանությանը»,-նշեց պատգամավորը` հավելելով, որ իր համար առնվազն զավեշտ է, որ Հունգարիայում մեր դեսպանությունն արդեն կատարված փաստից հետո ինչ-որ նամակներ է հղում Հունգարայի ԱԳՆ` պարզաբանումներ ստանալու համար:

«Իմ տպավորությունն այնպիսին է, որ որոշ դեսպանատներ Հայաստանի արտաքին շահ և արտաքին օրակարգի խնդիր հասկանում են երկու բան. ապրիլի 24-ին լալահառաչ տեսքով ցեղասպանության տարբեր հուշակոթողների մոտ կանգնել և սեպտեմբերի 21-ին Անկախության տոն կազմակերպել, հրավիրելով հարևան, բարեկամ մի քանի երկրների»,-ասաց Ն. Զոհրաբյանը: Նրա համոզմամբ, «այսպես չպիտի լինի. արտաքին գործերի գերատեսչությունը հստակ պատասխան պիտի տա այս ամենի համար»:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930