Ստամբուլում շախմատի համաշխարհային օլիմպիադային զուգահեռ ընթանում է նաեւ մինչեւ 16 տարեկանների (U16) համաշխարհային օլիմպիադան: Մասնակից 39 երկրների թվում է նաեւ Հայաստանը՝ Տիգրան Հարությունյան, Մանուել Պետրոսյան, Նորայր Թորոսյան, Վլադիմիր Կանջարյան կազմով: Չորրորդ տուրում մեր պատանիները 3:1 հաշվով համոզիչ հաղթանակ են տարել Ադրբեջանի նկատմամբ եւ զբաղեցնում են թիմային 6-րդ տեղը:
Այսօր հայ շախմատիստների միցակիցը Սերբիան է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ