Ֆիլիպինների նկատմամբ երեկ տոնած դժվար, բայց կարեւոր հաղթանակի շնորհիվ մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնական բարձրացած Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն այսօր հանդիպում է առաջատարի՝ Ուկրաինայի հետ, որը նույնպես Հայաստանի նման ունի թիմային չորս հաղթանակ, սակայն առաջին տեղն զբաղեցնում է վաստակած առավելագույն անհատական միավորների հանրագումարով: Մրցակից թիմի կազմում ընդգրկված են ժամանակակից շախմատային աշխարհի առաջատար այնպիսի գրոսմայստերներ, ինչպիսիք են Վասիլի Իվանչուկը, Ռուսլան Պոնոմարյովը Անդրեյ Վոլոկիտինը, Պավել Էլյանովը եւ Ալեքսանդր Մոիսեենկոն, որոնք բոլորն էլ տեղ են զբաղեցնում ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման ցուցակում:
Հայաստանի կանանց ընտրանին ուժերը չափում է Անգլիայի հավաքականի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ