Սիրելի՛ դպրոցականներ, մանկավարժներ, հարգելի՛ ծնողներ, շա՛տ սիրելի փոքրիկներ, որ առաջին անգամ մտնում եք դպրոց, ջերմագին շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ և մաղթում հաջողություն։
Դպրության հազարամյակների պատմություն ունեցող հայ ժողովրդի համար սեպտեմբերի 1-ը իսկական տոն է։
Ցանկանում եմ այդ գիտակցությամբ կրթական հաստատություններ շտապող երիտասարդները, պատանիներն ու աղջիկները կրթության հանդեպ իրենց պատասխանատվությամբ, ազգային արժանապատվության զգացումով և բարձր ինտելեկտով իսկական տոն դարձնեն հայրենի քաղաքի, Հայաստան աշխարհի գալիք ամեն օրը։
Ես՝ որպես Երևանի քաղաքապետ, արժևորում եմ երևանցի դպրոցականի կերպարը, որն ամբողջական կարող է դառնալ և օրինակի ուժ ունենալ Երևանի հանդեպ ունեցած սիրով և նվիրումով։
Կարդացեք նաև
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ Գիտության և դպրության օրվա կապակցությամբ, ցանկանում նորանոր հաջողություններ ձեր ուսումնառության մեջ, աշխատանքում և անձնական կյանքում։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ