Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ,
Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ,
Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:
Ուսումնական գործընթացի անընդհատ կատարելագործումը եղել ու մնում է կարևորագույն առաջնահերթություն մեզ համար: Բայց մեր բոլորի ջանքերը կարող են պսակվել հաջողությամբ միայն մի դեպքում, երբ դուք, սիրելի՛ աշակերտներ, սովորե՛ք, լա՛վ սովորեք: Մենք հավատում ենք ձեզ, ձեր ուսուցիչների մասնագիտական ու մարդկային որակներին, ձեր ծնողների ուշադրությանն ու խնամքին: Այդ ամենն արվում է ձեզ համար, անձամբ ձեզնից յուրաքանչյուրի համար և մեծ հաշվով մեր երկրի համար: Ես էլի առիթներ եմ ունեցել ասելու և հիմա էլ կրկնում եմ. Հայաստանը կարող է լինել միայն կրթված: Այլ Հայաստան պարզապես չի կարող գոյություն ունենալ:
Հատկապես շնորհավորում եմ Հայաստանի բոլոր այն մանուկներին, ովքեր այսօր առաջին անգամ ոտք են դնում դպրոց՝ բոլոր առաջին դասարանցիներին: Նրանք սկսում են այն ճանապարհը, որով բացահայտելու են մի նոր ու անսահման աշխարհ՝ գիտելիքի աշխարհը:
Կարդացեք նաև
Հաջողություն եմ մաղթում բոլոր ուսուցիչներին ու դասախոսներին, բոլոր աշակերտներին ու ուսանողներին նոր ուսումնական տարում: Թո՛ղ այն լինի արդյունավետ, որովհետև հենց այդ արդյունավետությամբ է պայմանավորված վաղվա Հայաստանի հզորությունն ու նկարագիրը:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ