Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի թիկնապահը կալանավորվեց և տեղափոխվեց բանտ

Սեպտեմբեր 01,2012 09:59

Oգոստոսի 31-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչը միջնորդություն էր ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի, որպես խափանման միջոց` 2-ամսյա կալանք կիրառվի Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թիկնազորի անդամ` 26-ամյա Հարություն Համբարյանի նկատմամբ:

Ինչպես Գյումրիից https://shamshyan.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Շիրակի մարզային վարչության ուղեկցող դասակի աշխատակիցները ձեռնաշղթայված վիճակում դատարան են բերել Վ.Ղուկասյանի թիկնապահին: Դռնփակ դատական նիստը վարում էր նշված դատարանի դատավոր Հարություն Մովսիսյանը:

Դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո` դատավորը բավարարել է քննիչի միջնորդությունը և, որպես խափանման միջոց` ընտրել 2-ամսյա կալանքը:

Հ. Համբարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խուլիգանություն, որը կատարվել է դիտավորությամբ, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրվելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով մի, խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930