Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան տեղափոխելու և ներում շնորհելու փաստի արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Պատրիկ Վենթրելը:
«Խորը մտահոգություն ենք հայտնում Ադրբեջանի այս քայլի առնչությամբ և ակնկալում ենք բացատրություններ: Նաև լրացուցիչ տեղեկություններ ենք ակնկալում Հունգարիայից՝ Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու որոշման առնչությամբ: Մենք դատապարտում ենք տարածաշրջանային լարվածությունը սրող ցանկացած գործողություն»,- նշված է հայտարարության մեջ: