Սեպտեմբերի 1-ին ընդառաջ՝ այսօր «Մերն է երկրի ապագան» ֆեյսբուքյան խումբը կազմակերպել էր դրամահավաք: Ստացված հասույթով կազմակերպիչները նախատեսում են գնել գրենական պիտույքներ եւ դրանք նվիրաբերել անապահով ընտանիքների երեխաներին: Կազմակերպիչներից մեկը` Արտակ Արշակյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ գաղափարն առաջացել է պատահական. ընկերներով հավաքվել են ու որոշել անցկացնել նման միջոցառում:
«Նպատակը երեխաների հայեցի դաստիարակությունն է: Կկազմակերպվեն մրցույթներ, բայց հաղթող կամ պարտվող չի լինի: Ուղղակի նվիրել նշանակում է ազգին մուրացկան դարձնել, իսկ դա այդքան էլ ճիշտ չէ, դրա համար է, որ մրցույթներ կլինեն»,- ասում է Արշակյանը:
Դրամահավաքի ընթացքում խնդիր է եղել ոստիկանների հետ: Նրանք թույլտվություն են պահանջել, իսկ կազմակերպիչները չեն ունեցել այն. «Քաղաքապետարանից մեզ ասել են, որ պետք չէ, նման օրենք գոյություն չունի»,:
ՀՀ. Սոցիալական հարցերով նախարությունը նույնպես տեղյակ է այս նախաձեռնության մասին, ավելին` նրանք տրամադրելու են անապահով ընտանիքների ցուցակ:
Հետագայում «Մերն է երկրի ապագան» նախաձեռնությունը պատրաստվում է նման նվիրատվություն կատարել ազատամարտիկների երեխաներին:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ