Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհրաբ Մնացականյան. մինչեւ վերջին պահը մեզ հավաստիացնում էին, որ Սաֆարովը շարունակելու է պատիժը կրել Հունգարիայում

Օգոստոս 31,2012 22:37

Մեդիամաքս: Մոտ երկու շաբաթ առաջ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ազդակ էր ստացել այն մասին, որ Հունգարիայի իշխանությունները մտադիր են Ադրբեջան տեղափոխման ենթարկել հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին:

Այս մասին Մեդիամաքս-ին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:

Նա ասել է, որ տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո եւ այս ամբողջ ժամանակահատվածում ԱԳՆ-ն քայլեր է ձեռնարկել պաշտոնական եւ այլ մակարդակներով այն ճշտելու համար` հանդիպումներ անցկացնելով ամենատարբեր մակարդակներում: Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ այդ հանդիպումների արդյունքում եւ մինչեւ վերջին պահը հայկական կողմը հավաստիացումներ է ստացել այն մասին, որ Ռամիլ Սաֆարովը շարունակելու է պատիժը կրել Հունգարիայում:

«Հունգարիայի իշխանությունների գործելաոճը հատկապես անընդունելի է, երբ Հայաստանի իշխանությունները, խորը մտահոգություն արտահայտելով առկա տեղեկության վերաբերյալ, փորձում էին հստակություն ստանալ Հունգարիայի իշխանություններից եւ մինչեւ վերջին պահը հավաստիացումներ էին լսում այն մասին, որ նման հարց օրակարգում չկա», – Մեդիամաքս-ին ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել