Տարիներ առաջ Բուդապեշտում սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի մահվան վիշտը դեռ բոլորիս սրտում էր, երբ պարզվեց, որ Հունգարիայի իշխանությունները գործաքի մեջ մտնելով Ադրբեջանի հետ` հանցագործ, արյունարբու մարդասպան Ռամիլ Սաֆարովին հանձնեցին սուլթանական Ադրբեջանին, որն էլ ուրախությամբ ընդունելով Սաֆարովին ազատ արձակեց հանցագործին:
“Սինջար եզդիների ազգային միավորում” հասարակական կազմակերպությունը դատապարտում է Հունգարիայի իշխանությունների անարդարացի քայլը: Ադրբեջանին հանձնելով Սաֆարովին հունգարական կողմը շատ լավ պետք է գիտակցեր, որ Ադրբեջանը ազատ է արձակելու Սաֆարովին:
Պահանջում ենք, որպիսզի Եվրամիությունը անհապաղ դատապարտի իր դաշնակցի կատարած քայլը և վերականգնի իր բարի համբավը: Եվրոպական երկրներում գտնվող բոլոր եզդիական կազմակերպություններին խնդրում ենք իրենց երկրներում հնարավորության սահմաններում աջակից լինեն մեր հայ եղբայրներին և քույրերին` այս հարցի լուծման գործում:
Հայ ժողովրդի հանդեպ կատարված հանցագործությունը դա հանցագործություն է նաև եզդի ժողովրդի հանդեպ: Հայաստանում բնակվող բոլոր եզդի երիտասարդներին խնդրում ենք մասնակից լինել այն բոլոր ակցիաներին որոնք վերաբերվելու են Հունգարիայի կողմից կատարած անարդարությանը:
Սինջար եզդիների ազգային միավորում հ/կ խորհուրդ