Լրահոս
Օրվա լրահոսը

Հունգարական դատարանի կողմից տուժող ճանաչված գնդապետը խորհրդակցում է իրավաբանների հետ

Օգոստոս 31,2012 22:06

 «Իրեն քաղաքակիրթ Եվրոպայի մաս համարող երկիրն իրավունք չուներ նման կերպ վարվել, շատ լավ իմանալով, որ Ադրբեջանում Ռամիլ Սաֆարովին ազատ են արձակելու»,- Հունգարիայի կառավարության կեցվածքն այսպես է գնահատում գնդապետ, Հատուկ քաղծառայության առաջին դասի խորհրդական Հայկ Մակուչյանը, ով 2004-ի փետրվարին Բուդապեշտում էր գտնվում Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանի հետ եւ ով հրաշքով փրկվեց մարդասպանի ճիրաններից: Գնդապետը կարծում է, որ այսպիսով խրախուսվում է անպատժելիությունը, ինչից էլ օգտվեց Ադրբեջանը` արդարացնելով մարդասպանին:

Հայկ Մակուչյանը հունգարական դատարանի կողմից ճանաչվել է տուժող: Aravot.am-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ իբրեւ տուժող կողմ, ինքն այժմ ուսումնասիրում է բոլոր հնարավորությունները` իր օրինական շահերը պաշտպանելու համար: Այժմ նա ինտենսիվ խորհրդակցությունների մեջ է իրավաբանների հետ, որպեսզի կողմնորոշվի, թե ո ՞ր դատարան եւ ինչպե ՞ս կարող է դիմել, ի՞նչ հնարավորություններ կան:

Aravot.am-ի հարցին` այս ամենում գնդապետը չի ՞ տեսնում նաեւ ՀՀ իշխանությունների մեղքը, քանի որ Սաֆարովի էքստրադիցիայի մասին խոսակցություններ վաղուց կային ու հայկական կողմը, փաստորեն, ոչինչ չձեռնարկեց դրա դեմն առնելու համար, Մակուչյանը պատասխանեց. «Թույլ տվեք ես այդ հարցը չմեկնաբանեմ»:

Հայկ Մակուչյանը գտնում է, որ այսպիսով վտանգվում է բոլոր այն հայերի ճակատագիրը, ովքեր կմեկնեն արտասահման ինչ-որ դասընթացների մասնակցելու, քանի որ մարդն այլեւս որեւէ երաշխիք չի ունենա, որ եթե անգամ ինչ-որ հանցագործության զոհ դառնա, կարող է մինչեւ վերջ պայքարել իր իրավունքների համար. «Սա շատ վտանգավոր նախադեպ է ստեղծում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031